Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Բովանդակություն Հակիրճ նկարագրւոթյուն | Դիպաշար (սյուժե) | Հրատարակում և ընդունելութուն | Արծարծվող թեմաներ | Ֆիլմ | Համակարգչային խաղ | Ծանոթագրություններ | Արտաքին հղումներ | Նավարկման ցանկ225632785645702842«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»Ջոան Ռոուլինգի պաշտոնական կայքը «Harry Potter and the Chamber of Secrets (PC)»«Harry Potter and the Chamber of Secrets (PC)»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets (Cube)»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets (PSX)»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets»«Harry Potter and the Chamber of Secrets (XBX)»Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Զանգակ հրատարակչությունումխMusicBrainzMusicBrainz4688806-8190455963
Գրքեր այբբենական կարգովՀարրի ՓոթերՋոան ՌոուլինգՀորինված աշխարհներ1998 վեպեր
անգլ.Հարրի Փոթերիվեպերի շարքիԱՄՆԶանգակ հրատարակչությանԱլվարդ ՋիվանյաննամակէլֆըվտանգտորթըբանտումկախարդիԱնգլիայիդպրոցիցխանութումգրախանութումկաթսայիցկախարդական փայտիկըարվեստումուսանողներիկուռքինսպանությանկատունկախարդներդպրոցըգրադարանիցձեռքըհիվանդանոցայինաշակերտներինօձժառանգըհիվանդանոցփյունիկիարցունքներըամանորինթխվածքաբլիթներիգիրքհաշվապահնտնօրենիսարդերհրեշըՀիվանդանոցումհայացքովաշակերտանեծքըլվացարանիծորակիկախարդական փայտիկըվասիլիսկինփյունիկըաչքերըօրագիրըարմատիքննություններըհիվանդանոցուրվականըՄեծ Բրիտանիայում19981999Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը19982001Հարրիի2002«Տիտանիկ»1997«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»2001
(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());
Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
Jump to navigation
Jump to search
Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets | |
---|---|
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Անվանվել է | Հարրի Փոթեր և Chamber of Secrets |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն և ֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, լորդ Վոլան դե Մորտ, Ջինի Ուիզլի, Հերմիոնա Գրեյնջեր, Ռոն Ուիզլի, Dobby, Gilderoy Lockhart, Դրակո Մալֆոյ, Ռուբեուս Հագրիդ և Ալբուս Դամբլդոր |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Շարք | Հարրի Փոթեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing և Scholastic Corporation |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 2, 1998 |
Թարգմանիչ հայերեն | Ալվարդ Ջիվանյանի |
Հրատարակում հայերեն | Զանգակ |
ԳՄՍՀ | 2-07-054129-0 |
OCLC | 225632785 և 645702842 |
Պարգև(ներ) | Նեսթլեի մանկական գրքի մրցանակ |
Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը (անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets), Հարրի Փոթերի մասին վեպերի շարքի երկրորդ գիրքը։ ԱՄՆ-ում գրքի կազմը ձևավորված է «Warner Bros. Animation» ընկերության անիմացիայի հիման վրա։
Գիրքը հրատարակվել է տարբեր լեզուներով: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան։
Բովանդակություն
1 Հակիրճ նկարագրւոթյուն
2 Դիպաշար (սյուժե)
2.1 Դուրսլեյի մոտ
2.2 Հյուր Ուիզլիի մոտ
2.3 Հոգվարտս
2.4 Գաղտնիքների սենյակի հանելուկը
2.5 Թոմ Ռեդդլի օրագիրը
2.6 Հարրիի և Ռոնի հետապնդումը
2.7 Մուտքը գաղտների սենյակ
2.8 Հանգուցալուծում
3 Հրատարակում և ընդունելութուն
3.1 Զարգացում
3.2 Հրատարակում
3.3 Հասարակության արձագանքը
3.4 Պարգևներ և մրցանակներ
4 Արծարծվող թեմաներ
5 Ֆիլմ
6 Համակարգչային խաղ
7 Ծանոթագրություններ
8 Արտաքին հղումներ
Հակիրճ նկարագրւոթյուն |
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:[1]
Դիպաշար (սյուժե) |
Դուրսլեյի մոտ |
Հարրի Փոթերի մասին երկրորդ վեպի գործողությունը սկսվում է նրա ծննդյան 12-րդ տարեդարձից։ Ամռան սկզբից Հարրին ոչ մի նամակ չի ստանում Ռոնից և Հերմիոնայից։ Ծննդյան առթիվ նրան նույնպես ոչ մեկը չի շնորհավորում, ինչը չարախնդության առիթ է դառնում զարմիկ Դադլիի համար։ Քեռի Վերնոնը, չհիշելով նույնիսկ տոնական օրվա մասին, պահանջում է, որ Հարրին ամբողջ երեկո լուռ նստի իր սենյակում: Այսօր պետք է հյուրընկալվեն բիզնեսի կարևոր գործընկերներ, որոնց հետ Վերնոնը ակնկալում է կնքել իր կյանքի ամենահաջող գործարքը։
Այդ նույն երեկո Հարրիի սենյակում հայտնվում է Դոբի անունով էլֆը և հայտարարում, որ Հարրի Փոթերին չի կարելի վերադառնալ Հոգվարտս. այնտեղ նրան սարսափելի վտանգ է սպառնում։ Հարրին մերժում է կատարել Դոբիի՝ դպրոց չվերադառնալու խնրանքը, որի համար էլֆը կախարդում է նրան ուղիղ Դուրսլեյի և նրա հյուրերի աչքի առաջ (օդ է բարձրացնում տորթը, որը հետո ընկնում է Դուրսլեյի կարևոր հյուրի գլխին)։ Շուտով Հարրին ստանում է նամակ, որով հաղորդվում է, որ անչափահաս հրաշագործները չպիտի կախարդեն դպրոցից դուրս և նման բան կրկնելու դեպքում Հարրի Փոթերը կհեռացվի դպրոցից։ Նամակը կարդալով՝ Վերնոնը հասկանում է, որ Փոթերից վախենալ պետք չէ, և նրան փակում է Դադլիի երկրորդ սենյակում։
Երեք օր Փոթերին պահում են փակի տակ, ինչպես բանտում: Գիշերը Հարրիի մոտ են գալիս Ռոն Ուիզլին, Ֆրեդը և Ջորջը՝ իրենց հորը պատկանող թռչող «Ֆորդ Անգլիայով» և տանում են նրան իրենց հետ տուն։ Ճանապարհին նրանք պատմում են, որ Դոբին երևի ծառայում է Հարրիի երդվյալ թշնամուն՝ Դրակո Մալֆոյին։ Դրակոյի հայրը՝ Լյուցիուսը, Վոլան դե Մորտի մտերիմ օգնականն է, բայց մութ ուժերին ծառայող կախարդի կործանումից հետո հավատացնում է, որ ոչ մի չարագործության մասնակից չէ։
Հյուր Ուիզլիի մոտ |
Արձակուրդի մնացած մասը Փոթերն անց է կացնում Ուիզլիի ընտանիքի հետ։ Ընտանիքն ընդունում է Հարրիին ինչպես հարազատի։ Ռոնի մայրը՝ Մոլի Ուիզլին, միշտ հոգատար վերաբերմունք է ցույց տալիս Հարրիի հանդեպ, իսկ Ռոնի հայրը՝ Անգլիայի Մոգության նախարարության աշխատակից Արթուր Ուիզլին, դառնում է Հարրիի ընկերը և հարցնում է նրան մագլների տարբեր հայտնագործությունների մասին։ Ջինի Ուիզլին, որն այդ տարի Հոգվարտսի առաջին կուրս էր հաճախելու, կարմրում և շփոթվում էր Հարրիին տեսնելիս։
Հարրին և Ուիզլի ընտանիքը դպրոցից առաջ գնում են գնումների՝ օգտագործելով թռչող փոշի։ Հարրին պատահաբար հայտնվում է նողկալի մի խանութում` «Գորբին և Բերկ» անունով։ Այնտեղ նա տեսնում է Դրակո Մալֆոյին և նրա հորը՝ Լյուցիուսին, որն ինչ-որ բան է ծախում։ Դուրս գալով խանութից՝ Հարրին հայտնվում է մի տարօրինակ և չարագուշակ վայրում, բայց նրան փրկում է կիսահսկա Ռուբեուս Հագրիդը։ Մոտավորապես մեկ ժամ անց գրախանութում մեր հերոսները ծանոթանում են մոգ և գրող Լոկոնսի հետ, որը հայտարարում է, որ ինքը մոգության և կախարդանքի «Հոգվարտս» դպրոցում նշանակվել է մութ ուժերից պաշտպանության ուսուցիչ։
Դրանից հետո պատահաբար խոսում են Մալֆոյներից։ Պարզվում է, որ Մալֆոյները ատում են Ուիզլիներին մագլների հետ բարեկամանալու համար։ Սկսվում է վեճ, որն ավարտում է Հագրիդը։ Վեճի ընթացքում Լյուցիուսը հանում է կաթսայից Ջինի Ուիզլիի մաշված գիրքը և նորից պահում՝ հավատացնելով, որ Ուիզլիները չեն կարող ավելի լավ բան գնել իրենց երեխաների համար, քան անպետք գրքերը։
Քինգս Քրոս կառամատույց Ուիզլիները և Հարրին գնում են Արթուր Ուիզլիի մեքենայով։ Հարրին և Ռոնը պետք է 9¾ կառամատույցում հայտնվեն վերջինը, բայց դա նրանց չի հաջողվում. արգելքը, որով նրանք պետք է անցնեին, չի թողնում։ Ուշանալով գնացքից՝ նրանք վերցնում են Ռոնի հոր մեքենան և թռչում Հոգվարտս։ Վայրէջքի ժամանակ մեքենան բախվում է Պայթուցիկ ուռենուն, որից էլ Ռոնի կախարդական փայտիկը ջարդվում է, իսկ մեքենան սահում է Արգելված անտառ։ Հարրին և Ռոնը նկատողություն են ստանում պրոֆեսորներ Սեվերուս Սնեգից և Մակգոնագալից այն բանի համար, որ նրանց մեքենան տեսել են մագլները։ Սնեգը պահանջում է հեռացնել Հարրիին, բայց Մակգոնագալը որոշում է սահմանափակվել նկատողությամբ։
Հոգվարտս |
Դպրոցում բոլորն սկսում են խոսել այն մասին, որ Լոկոնսը, չնայած ճանաչված լինելուն, ոչինչ չի հասկանում Մութ ուժերից պաշտպանության արվեստում: Բայց իր դասերին նա ուսանողներին հատվածներ է կարդում իր գրքերից, որոնցում նկարագրված էին իր սխրանքները։ Նա նաև իր ուսանողների հետ հատվածներ էր բեմադրում իր գրքերից (սովորաբար զոհը լինում էր Հարրին)։ Հարրին և Ռոնը չէին սիրում Լոկոնսին, մինչդեռ Հերմիոնան պաշտում էր։ Հայտնվում է Հարրիի երկրպագու՝ Գրիֆինդորի առաջին կուրսեցի Կոլին Կրիվին։ Կոլինն ամենուր հայտնվում է իր ֆոտոխցիկով և լուսանկարում իր կուռքին: Ինչքան էլ տարօրինակ է, Լոկոնսը նույնիսկ չի խոչընդոտում դրան, բայց զգուշացնում է Հարրիին, որ վերջինս չմեծամտանա։
Քվիդիչում սկսվում են պրոբլեմները. Սլիզերինի թիմում է հայտնվում Դրակո Մալֆոյը, իսկ նրա հայրը ամբողջ թիմի համար գնում է «Նիմբուս-2001» թռչող ավելները, որոնք անհամեմատ լավն են Հարրիինից։ Մարզումներից մեկի ժամանակ ջախջախում են գրիֆինդորցիներին։ Հերմիոնան, փորձելով պաշտպանել Գրիֆինդորին, պնդում է, որ Գրիֆինդորի բոլոր խաղացողները տաղանդավոր են, իսկ Մալֆոյի տեղը թիմում ուղղակի գնված է։ Լյուցիուսի գազազած տղան վիրավորում է աղջկան, ինչի արդյունքում տուժում է Ռոնը, որն ուզում էր «փսլինքի անեծք» կարդալ, բայց անեծքը հենց իրեն է դիպչում, և նրա բերանից սկսում է փսլինք թափել։ Իսկ Հարրին ու Հերմիոնան այդ ընթացքում գնացել էին Հագրիդի մոտ։
Գաղտնիքների սենյակի հանելուկը |
Հարրին լսում է մի ձայն, որը խոսում է սպանության մասին։ Նրանից բացի՝ ոչ ոք չի լսում այդ ձայնը։ Հերմիոնայի կարծիքով ավելի լավ կլինի, որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Հելոունին Հարրին նորից է լսում ձայնը։ Նա ընկերների հետ հայտնվում է միջանցքում, որը լցված էր ջրով։ Այնտեղ կախված էր տիկին Նորիս Ֆիլչի կատուն, իսկ պատին կար արյունոտ մակագրություն. «Գաղտնիքները սենյակը բաց է»: Ֆիլչը Հարրիին մեղադրում է իր կատվին սպանելու մեջ։ Անսպասելիորեն Սնեգը պաշտպանում է Հարրիին։
Կախարդանքի պատմության դասի ընթացքում Հերմիոնան պրոֆեսոր Բինսից տեղեկություններ է կորզում «գաղտնիքների սենյակի» մասին։ Պրոֆեսորը դժկամությամբ պատմում է, որ Սալազար Սլիզերինը միշտ կողմնակից է եղել, որ դպրոցում սովորեն միայն զտարյուն կախարդներ, սակայն մնացած կախարդները նրա հետ չեն համաձայնվել։ Ի վերջո Սալազարը գնաց, սակայն, լեգենդի համաձայն, Հոգվարդսում սենյակ է թողել, որը մի օր պետք է բացի իր ժառանգը և ազատի դպրոցը սովորական մարդկանցից։ Լեգենդն ասում է, որ այդ սենյակում հրեշ է գտնվում, ում կարող է կառավարել միայն Սլիզերինի ժառանգը։ Ինչպես նաև պրոֆեսորն ասում է, որ սենյակը մի անգամ արդեն բացվել է 50 տարի առաջ և այդ ժամանակ սպանվել է Հոգվարդսի ուսուցչուհին։
Հարրին, Ռոնը և Հերմիոնան կասկածում են Մալֆոյներին սենյակի բացման մեջ։ Նրանք որոշում են ստեղծել կախարդական խոտ և Կրեբբի ու Գոյլի կերպարանք ստանալ, որպեսզի ինչ-որ բան իմանան Դրակո Մալֆոյից։ Հերմիոնան խաբեությամբ Լոկոնսից թույլտվություն է ստանում «Ուժեղ ազդեցությամբ խոտը» գիրքը գրադարանից վերցնելու համար։ Այնուհետև Հարրիին և Հերմիոնային հաջողվում է բաղադրիչներ գողանալ Սնեգի աշխատասենյակից։
Գրիֆինդորի և Սլիզերոնի խաղում բլաջերը ողջ ընթացքում հարձակվում է միայն Հարրիի վրա։ Նա ընկնում է, կոտրում ձեռքը, սակայն մյուս ձեռքով բռնում է սնիտչը։ Գիշերը Հարրին անցկացնում է հիվանդանոցային մասում։ Նրա մոտ է գալիս Դոբբին և խոստովանում, որ նա էր կախարդել բլաջերին և արգելափակել է բարյերին 9¾ հարթակում, որպեսզի Հարրին չկարողանար հայտնվել Հոգվարդսում։ Դոբբին գիտի, թե ով է բացել սենյակը, սակայն չի կարող ասել Հարրիին։ Դոբբիի հետ խոսակցությունից հետո սենյակ են տեղափոխում Կոլինա Կրիվիին իր ֆոտոխցիկի հետ։ Նա նույնպես փայտացել էր, իսկ ֆոտոխցիկի պաշտպանիչ թաղանթը հալվել էր։
Լոկոնսն ու Սնեգգը դպրոցում հիմնում են ակումբ, որպեսզի աշակերտներին սովորեցնեն ինքնապաշտպանական հնարքներ։ Շուտով սկսվում են աշակերտների դուելները, որոնք անհաջողւթյամբ են ավարտվում. Հարրին և Դրակոն իրար վրա ծիծաղելի անեծքներ են սկսում փորձել, իսկ Հերմիոնան կռվում է Միլլիսենտա Բուլսթրոուդի հետ։ Սնեգը առաջարկում է կրկրնել Փոթերի և Մալֆոյի դուելը։ Դրակոն օձ է բաց թողնում, սակայն Հարրին հրամայում է չհարձակվել ոչ ոքի վրա։ Օձը ենթարկվում է։ Այսպես բոլորը հասկանում են, որ Հարրին կարողանում է խոսել օձերի լեզվով։ Պարզվում է, որ դա շատ հազվադեպ հանդիպող ունակություն է։ Այդպիսին են եղել Սալազար Սլիզերինն ու Վոլան դե Մորտը։ Համարվում է, որ դա սև կախարդանքի նշան է, իսկ բարի հրաշագործները երբեք չեն կարող հասկանալ օձերի լեզուն։
Դպրոցի շատ աշակերտներ, այդ թվում և գրիֆինդորցիները, սկսում են կարծել, որ հենց Հարրի Փոթերն է հանդիսանում Սլիզերինի ժառանգը: Նրան վերաբերվում են վախով և ատելությամբ։ Շատ աշակերտներ, այդ թվում և Ջասթինը, չեն հավատում, որ Հարրին փրկել է Ջասթինին օձից. Հնարավոր է, որ Հարրին մղում էր նրան օձի դեմ, քանի որ Ջասթինի ծնողները կախարդներ էին։ Նման բացատրություններ են ստանում մնացած փաստերը. Մի քանի աշակերտների կարծիքով՝ Հարրին ատում է Դուրսլեյին, քանի որ նա տանել չի կարողանում կախարդներին, Կոլինը փայտացել էր նրա համար, որ լուսանկարել է Հարրիին կեղտի մեջ պառկած, Սև լորդը ցանկացել էր սպանել Հարրի Փոթերին որպես վտանգավոր հակառակորդի, սակայն պարտություն է կրել, քանի որ Հարրին ամենաուժեղ սև մոգն էր։ Հագրիդը բողոքում է, որ ինչ-որ մեկը սպանում է իր աքլորներին։ Շուտով Ջասթինն ու գրեթե անգլուխ Նիկը հիվանդանոց են ընկնում՝ լինելով թմրած։ Դամբլդորը խորհրդակցում է Հարրիի հետ և պնդում, որ հավատում է նրա անմեղությանը։ Նա հարցնում է Հարրիին, թե արդյո՞ք նա չի ուզում ինչ-որ բան պատմել, սակայն Հարրին չի կողմնորոշվում։ Դամբլդորի սենյակում Հարրին ծանոթանում է տնօրենի փյունիկի՝ Ֆոուկսի հետ։ Փյունիկները «կարող են հսկայական բեռ տանել, նրանց արցունքները ունեն բուժիչ հատկություն, և նրանք ամենանվիրված ընկերներն են»:
Կախարդական խոտը, որ պատրաստել էր «գրիֆինդորյան եռյակը», եռացվեց ամանորին: Կրեբին և Գոյլին թխվածքաբլիթների և քնաբեր խոտի միջոցով խաբելով՝ Հարրին և Ռոնը վերցնում են նրանց մազերից և, այն ավելացնելով Հերմիոնայի պատրաստածին, վերածվում են Մալֆոյի ընկերների։ Հերմիոնան վերցնում է Միլիցենտա Բուլսթրոուդի մազը զգեստի վրայից, սակայն պարզվում է, որ դա կատվի մազ է, և Հերմիոնան վերածվում է կիսամարդ-կիսակենդանու, ինչից հետո նա ստիպված է լինում երկար ժամանակ բուժվել։ Հարրին և Ռոնը գալիս են Դրակոյի մոտ՝ Սլիզերինի հյուրասենյակ և փորձում են հասկանալ, թե ով է բացում սենյակը, սակայն, ի զարմանս իրենց, պարզվում է, որ Մալֆոյը ոչինչ չգիտի։
Թոմ Ռեդդլի օրագիրը |
Հարրին Միրտլի զուգարանում գտնում է տարօրինակ գիրք, որի մեջ դատարկ էջեր էին։ Գրքի վրա գրված է, որ դա ոմն Թոմ Ռեդդլի սեփականությունն է։ Հարրին գտնում է, որ եթե սկսի գրել օրագրում, ապա նրան ինչ-որ մեկը կպատասխանի։ Հարրին գրում է իր անունը և օրագրում հայտնվում է մի գրվածք, որ նրա խոսակցի անունը Թոմ Ռեդդլ է։ Հարրին իմանում է, որ Ռեդդլը սովորել է Հոգվարտսում 50 տարի առաջ։ Փոթերը խնդրում է պատմել այդ ժամանակների դեպքերի մասին։ Ռեդդլը առաջարկում է տեսնել ինչ-որ բան։ Հարրին տեղափոխվում է 50 տարի առաջ։ Նա տեսնում է, թե ինչպես են ուսուցիչները աղջկա դիակը տեղափոխում, որին գտել էին զուգարանում։ Նրան սպանել է գաղտնիքների սենյակի հրեշը։ Հարրին տեսնում է Ռեդդլին՝ աշակերտին, ով Սլիզերինի հաշվապահն էր։ Փոթերը տեսնում է, թե ինչպես է Ռեդդլը շփվում Հոգվարտսի տնօրենի՝ Արմանդ Դիպետի հետ և պրոֆեսոր Դամբլդորի հետ, ով այդ ժամանակ լերպարանափոխման ուսուցիչ էր։ Պարզվում է, որ Հագրիդը սովորել է Ռեդդլի հետ մեկ դպրոցում։ Ռեդդլը աղջկա մահվան մեջ մեղադրում է Հագրիդին և ինչ-որ բան է ասում հրեշի մասին։ Հարրին հետ է վերադառնում իր ժամանակ, իսկ մի քանի օր անց օրագիրը անհետանում է իր սենյակից։
Հարրիի և Ռոնի հետապնդումը |
Շուտով տուժում է Հերմիոնան, և Հարրիին դադարում են կասկածել հարձակումներ կազմակերպլու մեջ, քանի որ նա հարձակում չէր գործի իր իսկ ընկերուհու վրա։ Չեղյալ է հայտարարվում կվիդդիչի առաջնությունը։ Դամբլդորը հեռացվում է Հոգվարտսի տնօրենի պաշտոնից, իսկ Հագրիդին վերցնում են հրաշագործների բանտ Ազկաբան։ Հարրին և Ռոնը տեսնում են դա։ Որոշ ժամանակ անց Հարրին և Ռոնը նկատում են, որ անհասկանալի պատճառով դպրոցում սարդեր են վազվզում. Արգելված անտառում ձգվում է նրանց շղթան։ Հարրին և Ռոնը գնում են սարդերի ետևից և հանդիպում Արագոգին՝ հսկա սև սարդին։ Արագոգն ասում է, որ նա այն հրեշն է, ում դաստիարակել է Հագրիդը, սակայն նա Սլիզերինի հրեշը չէ, և անտառապահը երբեք չի բացել գաղտնիքների սենյաը։ Իսկական հրեշը թաքնված է ամրոցում, իսկ սարդերը նրանից այնպես են վախենում, որ նույնիսկ նրա անունը չեն տալիս։ Ինչ վերաբերում է Արագոգին, ապա նա Հագրիդի հանդեպ հարգանքից դրդված երբեք մարդկանց չի սպանել և չի սպանի։ Սակայն նա չի կարող դա արգելել այլ սարդերի։ Սարդերը հարձակվում են Ռոնի և Հարրիի վրա, սակայն մոտեցող Ֆորդ Անգլիան փրկում է տղաներին, ինչից հետո նրանք գնում են թփերի մոտ։ Շուտով Հարրին և Ռոնը հասկանում են, որ Լացկան Միրտլն է հենց այն աղջիկը, որին սպանել է հրեշը։ Հենց նա կարող է պատմել ճշմարտությունը։
Հիվանդանոցում նրանք իմանում են, որ մանդրագորները հասցրել են, և երեկոյան խոտը պատրաստ կլինի, որը կբուժի կատվին, Ջասթինին, Կոլինա Կրիվին և Հերմիոնային։ Հարրին և Ռոնը Հերմիոնայի բռունցքում մի թերթ են գտնում։ Դրանում նկարագրվում է հրեշը, հսկաայկան օձ վասիլիսկը, որը կարող էր սպանել մեկ հայացքով: Ընկերները հասկանում են, որ նա է ապրում գաղտնիքների սենյակում։ Վասիլիսկի զոհերը չեն մահացել, քանի որ չեն նայել ուղիղ նրա աչքերի մեջ. կատուն տեսել է նրան ջրի, Հերմիոնան՝ հայելու, Կրիվին՝ ֆոտոխցիկի, իսկ Ջասթինը՝ Նիկի միջոցով, իսկ Նիկն էլ չէր կարող մահանալ երկրորդ անգամ։ Բացի այդ Հերմիոնան գրել էր «խողովակներ» բառը՝ բացատրելով, թե ինչպես է վասիլիսկը շարժվում ամրոցում։ Մեր ընկերները մոտենում են գաղտնիքի բացահայտմանը։
Մուտքը գաղտների սենյակ |
Աղջիկների զուգարանին կից պատի վրա գրվածք է հայտնվում, որ գաղտնիքների սենյակում է գտնվում աշակերտ և նա այնտեղ կմնա հավերժ։ Պարզվում է, որ այդ աշակերտը Ջիննի Ուիզլին է։ Պատրաստվում են դպրոցը փակել։ Հարրին և Ռոնը որոշում են Լոկոնսից օգնություն խնդրել, սակայն հայտնաբերում են, ր Լոկոնսը ցանկանում է փախչել։ Պարզվում է, որ իր գրքերում նա իրեն է վերագրում ուրիշ մոգերի սխրանքները, ինչի համար նա նախ հարցաքննել է այդ մոգերին, այնուհետև ջնջել նրանց հիշողությունը։ Նա ցանկանում է մոռացության անեծքը կարդալ Հարրիի և Ռոնի վրա, որպեսզի նրանք մոռանան եղածը, սակայն Հարրին կանխում է այն էկսպելլիարմուս կախարդանքով։ Այնուհետև Հարրին և Ռոնը ստիպում են Լոկոնսին գնալ նրանց հետ, և վերջինս պատմում է, որ մահվանից առաջ լսել է խոսակցություն անհասկանալի լեզվով և տեսել է երկու հսկա դեղին աչքեր։ Նա ցույց է տալիս լվացարանի վրա, թե որտեղ են եղել այդ աչքերը, և Հարրին տեսնում է, որ ծորակի վրա փաթաթվել է փոքր օձ։ Պատկերացնելով, որ իր առջևում օձ է՝ Հարրին օձերի լեզվով ասում է «բացվի՛ր» բառը։ Բացվում է թունելը, որը տանում է ներքև։
Հարրին, Ռոնը և Լոկոնսը սահում են թունելով, որը տանում էր գետնի տակ։ Լոկոնսը հարձակվում է Ռոնի վրա, խլում նրա կախարդական փայտիկը և հարձակվում Հարրիի և Ռոնի վրա՝ մոռացման անեծքը կարդալով։ Բարեբախտաբար, Ռոնի կախարդական փայտիկը, որ կոտրվել էր ուսումնական տարվա սկզբում, պայթում է և խցանում առաջացնում, որը բաժանում է Հարրիին Ռոնից։ Հարրին գնում է առաջ և հանդիպում Թոմ Ռեդդլին և անգիտակից ընկած Ջիննի Ուիզլիին։ Թոմ Ռեդդլը վերցնում է Հարրիի կախարդական փայտիկը և խոստովանում, որ նա է Սլիզերինի ժառանգը։ Նա սպանել է Միրտլին և ստել Հագրիդին, ճնշել է Ջիննիին՝ ամբողջ տարին խոսելով օրագրի հետ և նրա հրամանով գրել է հաղորդագրություններ, սպանել աքլորներին և կառավարել վասիլիսկին իր զոհերի դեմ։ Ինքը Ջիննին չէր հիշում, թե ինչ է նա արել։ Այնուհետև Ռեդդլը որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ Փոթերի հետ, ինչից հետ Ջիննին խլեց օրագիրը։ Նա է հանդիսանում Վոլան դե Մորտը. Վոլան դե Մորտ անունը Թոմ Մարվոլո Ռեդդլ անվան անագրամման է (Եթե վերցնենք առաջին անվան տառերը և դասավորենք այլ հերթականությամբ, ապա կստանանք երկրորդը)։
Ռեդդլը կանչում է վասիլիսկին, որպեսզի սպանի Հարրի Փոթերին, սակայն Ֆոուկս փյունիկը գալիս է օգնության և բերում կախարդական գլխարկը։ Փյունիկը կռվում է վասիլիսկի հետ և հանում նրա երկու աչքերը: Գլխարկի մեջ հայտնվում է թուր, որով Հարրի Փոթերը սպանում է վասիլիսկին։ Շուտով փյունիկը բերում է օրագիր, և Հարրին ցրում է այն վասիլիսկի ժանիքով։ Օրագրից թանաք է թափվում, վասիլիսկի թույնը այրում է այն, իսկ Ռեդդլն աղաղակով անհետանում է։
Հանգուցալուծում |
Հարրին, Ռոնը, Ջիննին, Լոկոնսը և Ֆոուկսը վերադառնում են գաղտնի սենյակից, որից հետո գնում են ՄակԳոնագալլի սենյակ են գնում, իսկ այնտեղ Հարրին և Ռոնը պատմում են ամբողջ ճշմարտությունը՝ այդ թվում և իրենց՝ դպրոցական կանոնները խախտելը։ Ջիննին խոստովանում է, որ օրագիրը նա գտել է դպրոցական գրքերից մեկում դրված։ Սակայն Դամբլդորը ներում է Ջիննիի սխալը և հայտնում, որ նրանից մեծ մարդիկ նույնպես խաբված են եղել Վոլան դե Մորտի կողմից, այնուհետև պարգևատրում է Հարրիին և Ռոնին «Դպրոցի համար հատուկ ծառայության» շքանշանով և 400 միավոր է տալիս։ Անձնական խոսակցությունից Հարրիին պարզ է դառնում մի քանի բան.
- Հարրին տիրապետում է օձերի լեզվին, քանի որ նրան կառավարում էր Վոլան դե Մորտը։
- Վոլան դե Մորտը, փորձելով սպանել Հարրի Փոթերին, պատահաբար նրան է փոխանցում իր ուժերի մի մասը։
- Տեսակավորող գլխարկը առաջարկում էր Հարրիին անցնել Սլիզերինի մեջ միայն Հարրիի անհատական հատկությունների հաշվին, սակայն Հարրինն հայտնվել է Գրիֆինդորում միայն իր ցանկությամբ։
- Թուրը, որով Հարրին սպանեց վասիլիսկին, Գոդրիկ Գրիֆինդորինն էր, և այն գլխարկից կարող էր հանել միայն իսկական գրիֆինդորցին, ով հանդիսանում էր Հարրին։
Հագրիդը լիովին արդարացվեց և վերականգնվեց։ Դամբլդորը վերադառնում է իր դիրքին վստահված խորհրդի բոլոր անդամների խնդրանքով, բացի Լյուցիուս Մալֆոյի։ Խորհուրդը որոշ անդամներ ակնարկում են, որ Դամբլդորի հեռանալու մասին իրենց համաձայնությունը ընդամենը սպառնալիքներ էին։ Հարրին և Դամբլդորը կարողացան դուրս հանել Մալֆոյին խորհրդից՝ մեղադրելով նրան Ջիննի Ուլիզլիին օրագիրը նետելու մեջ։ Էլֆը ազատվում է Մալֆոյից։ Այդ պահից նա դառնում է Հարրիի հավատարիմ ընկերներից մեկը։
Վասիլիսկից բոլոր տուժածներին բուժում են մանդրագորի արմատի միջոցով։ Այդ տարվա քննությունները չեղյալ են համարվում։ Դպրոցի գավաթը ևս մեկ տարով տրամադրվում է Գրիֆինդորին։ Լոկոնսը ընկնում է հիվանդանոց, որպեսզի վերականգնի հիշողությունը։ Հարրին Ռոնին է տալիս Դուրսլիի հեռախոսահամարը։ Նրանք խոստանում են ևս մեկ անգա զանգահարել և տեսնվել այդ ամռանը։
Հրատարակում և ընդունելութուն |
Զարգացում |
Ռոուլինգը դժվար էր համարում Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը գիրքն ավարտելը, քանի որ նա վախենում էր, որ այն չի հասնի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի մակարդակին իր հաջողություններով։ Ձեռագիրը «Bloomsbury»-ին ճիշտ ժամանակահատվածում տալուց հետո նա հետ է վերցնում այն 6 շաբաթով վերանայելու համար։[2]
Գրքի սկզբնական նախագծում գրեթե անգլուխ Նիկ ուրվականը երգում է մի երգ, որ նկարագրում է իր վիճակը և մահվան հանգամանքները։ Այս հատվածը հանվել է գրքի հեղինակի կողմից, սակայն հետագայում տեղադրվել է Ռոուլինգի պաշտոնական կայքում։[3] Հարրի Փոթերի ընտանեկան վիճակի մասին պատմող մասը նույնպես հեռացվել է, քանի որ հեղինակները այն «ոչ անհրաժեշտ շեղում» էին համարում, և Ռոուլինգը ավելացրել է Նեվիլ Լոնգբոթոմի ճանապարհորդությունն ու հայտնաբերությունները, որոնք «ավելի կարևոր էին հիմնական սյուժեում»:[4]
Հրատարակում |
«Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1998 թվականի հուլիսի 2-ին։ Այն միանգամից հայտնվել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող գրքերի առաջին հորիզոնականում՝ ետ մղելով այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ջոն Գրիշամը, Թոմ Քլենսին և Թերրի Փրաթչեթը։[5] Գիրքը Ռոուլինգին դարձրել է հեղինակ, ով հաղթել է բրիտանական գրքերի փառատոնի «տարվա մանկական գիրք» անվանակարգում երկու տարի շարունակ։ 1999 թվականին այն հայտվել է ամերիկյան ամենավաճառված գրքերի եռյակում։
Առաջին հրատարակումն ուներ որոշ սխալներ, որոնք ուղղվեցին, և գիրքը վերարտադրվեց։[6]
Հասարակության արձագանքը |
Գիրքը ընդունվեց համաշխարհային ծափահարություններով և ողջույններով։ Ֆանտաստիկ ժանրի գրող Չարլզ դե Լինթը համաձայնվել է, որ երկրորդ Հարրի Փոթեր գիրքը, ինչպես և Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, մեծ հաջողություն է գրքի մասերի համար։[7] Գիլդերո Լոխարտը հաստատել է, որ գիրքը զուկ է ռասիզմից։[8] Թեմմի Նեզոլը գտնում է, որ այս գիրքն ավելի մտահոգող է, քան նախորդը։ Այնուամենայնիվ, Ռոուլինգը ստեղծել է երկրորդ մասն այնքան հաճելի, ինչքան առաջինն է։
Բոլոր 7 գրքերի գրվելուց և հրատարակվելուց հետո Գրիմ Դևիսը համարեց «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ամենաթույլ մասը և համաձայնեց, որ այս մասի սյուժեի կառուցվածքը չափազանց նման է առաջին մասին։ Բա ասում է, որ գրքում բացատրված չէ, թե ինչպես Ֆոկսը իմացավ Հարրիի գտնվելու վայրը։[9]
Պարգևներ և մրցանակներ |
Ռոուլինգի «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստացել է մի քանի մրցանակներ։ Ամերիկյան գրական ասոցիացիան գիրքը դասել է բոլոր ժամանակների մանկական ինչպես նաև մեծերի գրականության 2000 լավագույն գրքերի շարքին։ Գիրքը հաղթել է բրիտանական «տարվա մանկական գիրք» անվանակարգում։[10]
Գիրքը ստացել է հատուկ պարգև «Nestlé» ընկերության կողմից 1998 թվականին։ Գիրքը 2001 թվականին ստացել է «Whitaker's Platinum Book Award» մրցանակը։ 2003 թվականին նովելը ընդգրկվել է ԲիԲիՍի-ի «The Big Read» ցուցակի քսաներեքյակի մեջ։[11]
Արծարծվող թեմաներ |
Մարդկանց դասակարգմանը, վնաս հասցնելուն և ռասիզմին ընդդեմ լինելը գրքի հիմնական թեման է։ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքում Հարրիի հարգանքը տարածվում է նույնիսկ Դոբբիի և գրեթե անգլուխ Նիկի հանդեպ։ Ըստ Մարգարիտ Կրաուսի՝ գրքի ձեռքբերումները ավելի շատ կախված են բնատուր տաղանդի քրտնաջան աշխատանքից և սրամտությունից։
Էդվարդ Դուֆֆին՝ «Marquette» համալսարանի պրոֆեսորն ասում է, որ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքի հիմնական կերպարներից մեկի՝ Թոմ Ռեդդլի օրագիրը, որը կառավարում է Ջիննի Ուիսլիին ընդամենը Ռիդդլի ծրագիրն էր։ Դուֆֆին առաջարկում է Ռոուլինգին նախատեսել սա որպես նախազգուշացում տեղեկատվական աղբյուրներից սպառման համար։
Անմահությունը և իշխանության բացասական կերպով պատկերումը նովելի հիմնական թեմաներն են։ Մարգարիտ Կրաուսը նշում է, որ Հարրի Փոթերի աշխարհում գոյություն ունեն մի քանի բացարձակ բարոյական կանոններ։ Օրինակ՝ Հարրին գերադասում է ասել ճշմարտությունը, սակայն ստում է անհրաժեշտության դեպքում, ինչը հատուկ է նաև նրա թշնամուն՝ Դրակո Մալֆոյին։ Գրքի վերջում Դամբլդորը հրաժարվում է իր՝ Հարրի Փոթերին, Ռոնին և Հերմիոնային դպրոցական օրենքները խախտելու համար պատժելու խոստումից։ Կրաուսը նշում է նաև, որ իշխանական մարմինները և քաղաքական համակարգը քիչ հարգանք են ստացել Ռոուլինգի կողմից։ Ուիլիամ ՄաքՆեյլը նշում է, որ կախարդանքի նախարարությունը ներկայացվածը որպես միջակ դեր ստանձնող օղակ։
Ֆիլմ |
«Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքի ֆիլմի տարբերակը հրապարակվել է 2002 թվականին։ Քրիս Կոլոմբոսը ղեկավարել է ֆիլմի նկարահանումները, իսկ սցենարը գրել է Սթիվ Քլովսը։ Այն դարձել է երրորդ ֆիլմը, որ գերազանցել է 600 միլին դոլարի շեմը։ Դրան նախորդում է «Տիտանիկ»-ը՝ հրապարակված 1997 թվականին և «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»՝ հրապարակված 2001 թվականին։ Ֆիլմը առաջադրվել է «Saturn Award»-ում որպես ֆանտաստիկ ժանրի լավագույն ֆիլմ։ Համաձայն «Metacritic»-ի տվյալների՝ ֆիլմը արժանացել է «հիմնականում բարենպաստ վերադիտումների»՝ 63% միջին ցուցանիշով, իսկ Ռոթթեն Տոմատոսի տվյալներով՝ այդ ցուցանիշը հասել է 82%-ի։
Համակարգչային խաղ |
Համանուն խաղեր արտադրվել են տարբեր ընկերությունների կողմից՝
Ընկերություն | Տարի | Խաղային հարթակ | Տեսակ | Metacritic-ի տվյալներ |
---|---|---|---|---|
Electronic Arts | 2002 | MS Windows | Դերերով խաղացվող խաղ[12] | 77%[13] |
Aspyr | 2002 | Mac | Դերերով խաղացվող խաղ[12] | Հայտնի չէ |
Electronic Arts | 2002 | Game Boy Color | Դերերով խաղացվող խաղ[14] | Հայտնի չէ |
Electronic Arts | 2002 | Game Boy Advance | Արկածային-գլուխկոտրուկային խաղ[15] | 76%[16] |
Electronic Arts | 2002 | GameCube | Արկածային խաղ[17] | 77%[18] |
Electronic Arts | 2002 | PlayStation | Դերերով խաղացվող խաղ[19] | Հայտնի չէ[20] |
Electronic Arts | 2002 | PlayStation 2 | Արկածային խաղ[21] | 71%[18] |
Electronic Arts | 2002 | Xbox | Արկածային խաղ[22] | 77%[23] |
Ծանոթագրություններ |
↑ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»։ Zangak (հայերեն)։ Վերցված է 2018-01-18 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
↑ https://books.google.am/?id=J_IPN8UMf7IC&pg=PA77&dq=%22Harry+Potter+and+the+Chamber+of+Secrets%22
↑ Ջոան Ռոուլինգի պաշտոնական կայքը
↑ http://web.archive.org/web/20090502183210/http://www.jkrowling.com/textonly/en/extrastuff_view.cfm?id=2
↑ http://classic-web.archive.org/web/20100106143234/http://www.scholastic.com/harrypotter/books/author/index.htm
↑ http://public.wsu.edu/~brians/errors/ancestor.html
↑ http://www.sfsite.com/fsf/2000/cdl0001.htm
↑ http://www.sfreviews.net/harrypotter2.html
↑ https://books.google.am/?id=mrvPPS5DXBEC&pg=PA2&dq=%22Harry+Potter+and+the+Chamber+of+Secrets%22
↑ http://web.archive.org/web/20071221191008/http://www.raincoast.com/harrypotter/rowling.html
↑ http://www.bbc.co.uk/arts/bigread/top100.shtml
↑ 12,012,1 «Harry Potter and the Chamber of Secrets (PC)»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets (PC)»։ CBS Interactive Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ CBS Interactive Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ 18,018,1 «Harry Potter and the Chamber of Secrets (Cube)»։ CBS Interactive Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets (PSX)»։ CBS Interactive Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 18
↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ IGN Entertainment, Inc.։ 1996–2009։ Վերցված է 2009 թ․ մայիսի 26
↑ «Harry Potter and the Chamber of Secrets (XBX)»։ CBS Interactive Inc.։ 2009։ Վերցված է 2009 թ․ մայիսի 26
Արտաքին հղումներ |
- Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Զանգակ հրատարակչությունում
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Կատեգորիաներ:
- Գրքեր այբբենական կարգով
- Հարրի Փոթեր
- Ջոան Ռոուլինգ
- Հորինված աշխարհներ
- 1998 վեպեր
(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"2.108","walltime":"3.704","ppvisitednodes":"value":3452,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":141527,"limit":2097152,"templateargumentsize":"value":15096,"limit":2097152,"expansiondepth":"value":22,"limit":40,"expensivefunctioncount":"value":70,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":20155,"limit":5000000,"entityaccesscount":"value":68,"limit":400,"timingprofile":["100.00% 3454.921 1 -total"," 95.63% 3304.079 44 Կաղապար:Wikidata"," 90.21% 3116.512 1 Կաղապար:Տեղեկաքարտ_Գիրք"," 89.86% 3104.610 1 Կաղապար:Տեղեկաքարտ"," 4.27% 147.381 1 Կաղապար:Գլխագրի_պատկեր"," 3.87% 133.850 1 Կաղապար:Արտաքին_հղումներ"," 2.61% 90.061 1 Կաղապար:Ծանցանկ"," 2.11% 72.995 1 Կաղապար:Wikidata/p18"," 1.46% 50.327 1 Կաղապար:Հարրի_Փոթեր"," 1.23% 42.346 1 Կաղապար:Navbox_with_columns"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"1.719","limit":"10.000","limitreport-memusage":"value":20789637,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1338","timestamp":"20190427194004","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u0540u0561u0580u0580u056b u0553u0578u0569u0565u0580u0568 u0587 u0533u0561u0572u057fu0576u056bu0584u0576u0565u0580u056b u057du0565u0576u0575u0561u056fu0568","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D6%80%D5%AB_%D5%93%D5%B8%D5%A9%D5%A5%D6%80%D5%A8_%D6%87_%D4%B3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A8","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q47209","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q47209","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2014-10-27T09:59:25Z","dateModified":"2018-02-27T07:19:35Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/hy/3/3a/Harry_Potter_and_the_Chamber_of_Secrets_%E2%80%94_book.jpg","headline":"u057eu0565u057a"(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":158,"wgHostname":"mw1266"););