Skip to main content

Առևտրի համաշխարհային կազմակերպություն Բովանդակություն Պատմություն | Գործառույթներ | Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին | Ծանոթագրություններ | Արտաքին հղումներ | Նավարկման ցանկwto.org46°13′26.000000100401″ հս․ լ. 6°8′59.000000099921″ ավ. ե. / 46.22388888891677539° հս․. լ. 6.14972222224997811° ավ. ե. / 46.22388888891677539; 6.14972222224997811https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000260592World Trade Organization – UNDERSTANDING THE WTO: BASICSUnderstanding the WTO1999ESASP.442..305MUnderstanding the WTO: The Doha AgendaThe Challenges to the World Trade Organization: It’s All About LegitimacyGROUPS IN THE WTO«Roberto Azevedo's WTO appointment gives Brazil a seat at the top table»«Roberto Azevêdo takes over»«Overview of the WTO Secretariat»Ninth WTO Ministerial Conference | WTO – MC9ArchivedBBC News – WTO agrees global trade deal worth $1tn«The World Trade Organization: Background and Issues»The GATT Years: from Havana to MarrakeshThe Uruguay Roundwww.wto.org Առևտրի համաշխարհային կազմակերպություն պաշտոնական կայքԾառայություններ ԱՀԿ համաձայնագրերի դրույթների մեկնաբանման վերաբերյալԱռևտրի համաշխարհային կազմակերպությունOfficial WTO homepage«WTO 10th Anniversary»Glossary of terms – a guide to 'WTO-speak'International Trade CentreԹվիթթերՅուԹյուբԲրիտանիկաՇվեցարիայի պատմական բառարանa10981585XX457484612341756k2145784-00000 0001 2296 27350000 0001 0274 6736no9401827700577475kn2001071143735451455n97001289135910032375824153400694500292980

Կազմակերպություններ այբբենական կարգովՏնտեսությունՄիջազգային կազմակերպություններՄիջազգային առևտուր


միջկառավարչական կազմակերպությունմիջազգային առևտուրըՄարակեշի համաձայնագրիՍակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրինառևտրի համաձայնագրերիվեճերի լուծմանՈւրուգվայի շրջանԴոհայի զարգացման շրջանգյուղատնտեսության սուբսիդավորմանՀայաստանիԱվստրալիայի199519962000ԱՄՆԵՄՃապոնիաԿանադաՇվեյցարիաՉեխիաՍլովակիաՀնդկաստանՈւրուգվայՄեքսիկաԲուլղարիաԿուբաԼեհաստան19921993հունվարի 2419992005










(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());




Առևտրի համաշխարհային կազմակերպություն




Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից






Jump to navigation
Jump to search





















Առևտրի համաշխարհային կազմակերպություն


Fourth Global Review of Aid for Trade 1691 (9237986689).jpg


World Trade Organization (logo and wordmark).svg
Տեսակ
միջազգային կազմակերպություն[1]
Երկիր
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Հիմնադրված
հունվարի 1, 1995
Գլխադասային գրասենյակ
Centre William Rappard, Ժնև, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)
անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն
Գլխավոր քարտուղար
Roberto Azevêdo
Անձնակազմ
640 մարդ (2018)
Կամավորներ
164 երկիր
Կայք
wto.org

Կոորդինատներ: 46°13′26.000000100401″ հս․ լ. 6°8′59.000000099921″ ավ. ե. / 46.22388888891677539° հս․. լ. 6.14972222224997811° ավ. ե. / 46.22388888891677539; 6.14972222224997811

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միջկառավարչական կազմակերպություն է, որը կարգավորում է միջազգային առևտուրը: ԱՀԿ-ն պաշտոնապես ստեղծվել է 1995 թվականի հունվարի 1-ին Մարակեշի համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 123 ազգերի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին, փոխարինելով Սակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրին (GATT) ստեղծված 1948 թվականին: Սա աշխարհի ամենամեծ միջազգային տնտեսական կազմակերպությունն է[2][3]: ԱՀԿ-ի գործառութների մեջ է մտնում առևտրի կարգավորումները ապրանքների, ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում, մասնակից երկրների միջև տրամադրելով նրանց շրջանակ առևտրի համաձայնագրերի և վեճերի լուծման գործընթացների բանակցությունների համար, նպատակ ունենալով ուժեղացնել մասնակիցների հավատը ԱՀԿ-ի համաձայնագրերի նկատմամբ, որոնք ստորագրվել են կառավարությունների ներկայացուցիչ անդամների կողմից[4]:fol.9–10 և հաստատվել իրենց պարլամենտի կողմից[5]: ԱՀԿ-ն հիմնականում կենտրոնացած է այն խնդրիների վրա որոնք ծագել են նախորդ առևտրային բանակցություններից հատկապես Ուրուգվայի շրջանից (1986-1994):


ԱՀԿ-ն փորձում է ավարտել բանակցությունները Դոհայի զարգացման շրջանի ժամանակ որը գործարկվել է 2001 թվականին բացառապես կենտրոնանալով զարգացող երկրների վրա: Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագիրը բաղկացած էր 21 թեմաներից, որի օրիգինալ վերջնաժամկետը 2005 թվականի հունվարի 1-ն էր, բաց թողվեց և դեռ կիսատ է[6]: Արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը բայց գյուղատնտեսության սուբսիդավորման պահպանողականության պահպանումը տեղական գյուղատնտեսության ոլորտի վրա (առաջարկված զարգացած երկրների կողմից) և գյուղատնտեսական ապրանքների ազնիվ առևտրի ապացույցը (առաջարկված զարգացող երկրների կողմից) մնում են գլխավոր խոչընդոտները: Այս փակուղին անհնարին է դարձնում թողարկել նոր ԱՀԿ բանկանցություններ Դոհայի Զարգացման Շրջանի շրջանակներում: Արդյունքում մեծանում են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերի թիվը կառավարությունների միջև [7]: 2012 թ.-ի հուլիսին ԱՀԿ-ի համակարգում ստեղծվեցին տարբեր բանակցայինխմբեր, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար որը գտնվում է վերջնական լուծում չստացած կարգավիճակում [8]:


ԱՀԿ-ի ներկայիս տնօրեն-գեներալը Ռոբերտո Ազեվեդոն է [9][10] ով ղեկավարում է ավելի քան 600 հոգուց բաղկավացած աշխատանքային անձնակազմին, Ժնևում, Շվեյցարիա [11]: Առևտրի հեշտացման համաձայնագիրը Բալիի որոշումների փաթեթի մասն է կազմում, արժանացել է բոլոր անդանմերի համաձայնությանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին, կազմակերպության պատմության մեջ առաջին համապարփակ համաձայնագիրն է [12][13]: 2017 թվականի հունվարի 23-ին ԱՀԿ-ի Մտավոր սեփականության իրվունքներ առևտրի հետ կապված առանձնահատկությունների (TRIPS) համաձայնագիրը առաջին համաձայնագիրն է որ փոփոխության է ենթարվել կազմակերպության դռները բացվելուց ի վեր, և այս փոփոխությունը պետք է պաշտպանի զարգացող երկրների օրենսդրական ուղին, որպեսզի հեշտությամբ մուտք գործեն ԱՀԿ օրեքների ենթակայության տակ գտնվող հասանելի միջոցներին [14]




Բովանդակություն





  • 1 Պատմություն

    • 1.1 GATT Բանակցությունները մինչև Ուրուգվայը


    • 1.2 Ուրուգվայի շրջան


    • 1.3 Նախարարական համագումար


    • 1.4 Դոհայի շրջան



  • 2 Գործառույթներ


  • 3 Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին


  • 4 Ծանոթագրություններ


  • 5 Արտաքին հղումներ




Պատմություն |


ԱՀԿ- նախորդող Առևտրի և Սակագների Ընդհանուր համաձայնգիրը (GATT) ընդունվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, այն շրջանում, երբ ձևավորվում էին նոր բազմակողմանի ինստիտուտներ նվիրված միջազգակին տնտեսական համագործակցությանը ինչպիսիք են Համաշխարհային Բանկը և Արժույթի Միջազգային ֆոնդը: Նմանատիպ միջազգային կառույց առևտրի համար անվանվեց Առևտրի միջազգային կազմակերպություն, որը այդպես էլ գործունեություն չծավալեց, քանի որ պայմանագիրը չհաստատվեց ԱՄՆ և այն սենատորների ստորագրություններով [15][16][17] և այսպիսով GATT կամաց-կամաց դարձավ դե ֆակտո միջազգային կազմակերպություն [18]:



GATT Բանակցությունները մինչև Ուրուգվայը |


Բանակցությունների 7 շրջան է տեղի ունեցել GATT-ի ենթակայության ներքո: Առաջին իրական GATT շրջանը կենտրոնացված էր տարիֆների (սակագների) հետագա նվազման վրա: Այնուհետև Կենեդի շրջանի ժամանակ, 60 ականների կեսերին բերվեց GATT հակաօգտագործման համաձայնագիր և զարգացման բաժին: Տոկիոյի շրջանը 70ականների ընթացքում առաջին հիմնական փորձն էր լուծոլուայն առևրային խոչընդոտները որոնք տարիֆի տեսքով չեն և բարելաբելու համակարգերը ընդունելով մի շարք համաձայնագրեր ոչ-տարիֆային խոչընդոտների վերաբերյալ, որը որոշ դեպքերում մեկնաբանում էր արդեն գորյություն ունեցող GATT օրենքները, իսկ մյուսների համար առանձնացնում էր ամբողջովին նոր հիմք: Քանի որ այս բազմակողմանի համաձայնագրերը այդպես էլ չընդունվեցին GATT-ի ամբողջական անդամակցություն չստացան, նրանք հաճախ ոչ պաշտոնապես կոչվում էին կոդեր: Այս կոդերից շատերը փոփոխվեցին Ուրուգվայի շրջանի ժամանակ վերածվելով բազմակողմանի պարտավորությունների ընդունված ԱՀԿ բոլոր անդամների կողմից: Միայն 4-ը մնացին բազմակողմանի ( կառավարական գնումները, ցուլի միսը, քաղաքական ինքնաթիռները և կաթնամթերքը), բայց 1997թվականին ԱՀՄ անդամները համաձայնության եկան դադարեցնել ցուլի մսի և կաթնամթերքի համաձայնագրերը թողնելով միայն երկուսը [19]: Չնայած 1950ականների և 1960 ականների փորձերին ստեղծելու որոշ ինստիտուցիոնալ մեխանիզմներ միջազգային առևտրի համար, GATT շարունակեց գործել գրեթե կես դար որպես կիսա-ինստիտուցիոնալ բազմակողմանի պամանգրերով ռեժիմ ժամանակավոր հիմքերով [20]:



Ուրուգվայի շրջան |


Մինչև GATT-ի 40րդ տարդարձը նրա անդամները եկան այն եզրակացության, որ GATT համակարգը ձգտում է ընդունել նոր գլոբալիզացված աշխարհի տնտեսությունը [21][22]: Ի պատասխան խնդիրների որոնք հայտնաբերվել էին 1982 թվականի նախարարական հրչակագրով (կառուցվածքային թերությունները, տատամումների ազադեցությունը հատուկ երկրների համաշխարհային առևտրի քաղաքականության վրա GATT-ն չի կարող կառավարել, և այլն), 8րդ GATT շրջանը հայտնի է որպես Ուրուգվայի շրջան անվանմամբ թողարկվել է 1986 թվականի սեպտեմբերիին Պունտա դե Էատե-ում, Ուրուգվայ:


Դա ամենամեծ բանակցային մանդատն էր որ երբևէ կնքվել էր առևտրի ոլորտում. խոսակցություններ էին գնում ընդլայնել առևտրային համակարգը բազմաթիվ նոր տարածքների, նշանակալիորեն առևտուր անել ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում և բարեփոխել առևտրի զգայուն ոլորտները`գյուղատնտեսությունը և տեքստիլ արդյունաբերությունը, բոլոր GATT հոդվածները գրեթե վերանայման մակարդակին էին: Վերջնական ակտը ամփոփեց ՈՒրուգվայի Շրջանը և պաշտոնապես հիմնադրվեց ԱՀԿ ռեժիմը որտ ստորագրվեց 19994 թվականի ապրիլի 15-ին Մարակեշի նախարարական հանդիպման ժամանակ Մարոկկոյում և այդ իսկ պատճառով հայտնի է որպես Մարակաշի համաձայնագիր:


GATT-ը դեռ գոյություն ունի ԱՀԿ-ի ապրանքների առևտրի պայմանագրերի հովանու ներքո, թարմացված է Ուրուգայի շրջանի բանակցությունների արդյունքում ( փոփոխությունները կատարվել են GATT 1994, GATT 1947 և համաձայնագրի բնօրինակը, որը դեռ համարվում է GATT-ի սիրտը): GATT 1994-ը միակ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիրը չէ որը ներառում է Մարակաշի վերջնական ակտը, 60-ից ավել այլ համաձայնագրեր, հավելվածներ որոշումներ և հասկացություններ են ընդունվել: Համաձայնագրերը բաղկացած են վեց հիմնական մասերից`ԱՀԿ հիմնադրման համաձայնագիր, Ապրանքների առևտրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր, Առևտրի և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր, Մտավոր սեփականության առևտրի վերաբերող համաձայմագիր, Վեճերի կարգավորում և կառավարչական առևտրային քաղաքականության վերանայումներ:


ԱՀԿ-ի տարիֆների առաստաղային շեմի պահպանման սկզբունքի համաձայն (No. 3), Ուրուգվայի շրջանը հաջողված էր պարտադիր պարտավորությունների բարձրացմամբ և զարգացած և զարգացող երկրներում: Այն տեսանելի է տարիֆների արգելքների տոկոսային հարբերակցությամբ 1986-1994 թվականների քննարկումներից առաջ և հետո:



Նախարարական համագումար |


Նախարարական համագումարը ԱՀԿ-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինն է, որը սովորաբար հանդիպում է երկու տարին մեկ: Այն մեկ տեղում է հավաքում ԱՀԿ-ի բոլոր անդամներին`երկրները և մաքսային միությունները: Նախարարական համագումարը կարող է որոշումներ կայացնել բոլոր դեպքերում, ցանկացած բազմակողմանի առևտային համաձայնագրի ներքո: Նրանցից ոմանք այնպիսին ինչպիսիք են երդվյալ նախարարական համագումարն է Սինգապուրում և Կանկուն համագումարը 2003 թվականին, ներգրավված էին համաձայնագրեր զարգացած և զարգացող տնտեսությունների միջև հղվում է որպես "Սինգապուրի խնդիրները" ինչպիսիք են գյուղատնտեսության սուբսիդները, մինչդեռ մյուսները ինչպիսիք են Սիեթլ համագումարը 1999 ստեղծել էր խոշոր ցուցադրություններ: Չորրորդ նախարարական համագումարը, որը տեղի էր ունեցել Դոհայում 2001 թվականին, հաստատեց Չինաստանի մուտքը ԱՀԿ և գործարկեց Դոհայի զարգացման շրջանը, որը հավելված էր վեցերորդ ԱՀԿ նախարարական համագումարում ( Հոնկ Կոնգում) երբ գյուղատնտեսական արտահանմանումների սուբսիդավորումը համաձայնության եկան դուրս մղել և ընդունել Եվրոպական միության Ամեն ինչ բացի զենքից նախաձեռնությունը որպեսզի դուրս մղի տարիֆները ամենաքիչ զարգաված երկրներից:



Դոհայի շրջան |


2001թվականի նոյեմբերի 21-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ԱՀԿ-ը մեկնարկեց իր ընթացիկ բանակցություների շրջանը Դոհայի զարգազման շրջանում, չորրորդ նախարարական կոնֆերանսին: Սրանք համառ ջանքեր էին որոնք միտված էին գլոբալիզացիան դարձնել ավելի ներառական և օգնել աշխարհի աղքատներին մասնավորապես նվազեցնելով խոչընդոտները և գյուղատնտեսության սուբսիդները: Սկզբնական օրակարգը ներառում էր առևտրի հետագա ազատականացումը և նոր կանոնանդրությունը պարտավորվելով` ուժեղացնել զարգացող երկրներին ուղղված հիմանական աջակցությունը:


Առաջընթացը կանգնեց զարգացած երկրների և հիմնական զարգացող երկրների տարբերություններին վրա, այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են արդյունաբերական տարիֆները և ոչ տարիֆային առևտրային խոչընդոտները, հատկապես ԵՄ և ԱՄՆ-ի գյուղատնեսության սուբսիդները թվում են թե գործարկվում են էֆֆեկտիվ որպես առևտրի խոչընդոտ: Խոսակցությունները վերսկսելոը փորձերը ձախողվեցին, չնայած 2013 թ.-ի Բալիի նախարարների հռչակագրի ընդունումն ուղղված էր առևտրի բյուրոկրատական խոչընդոտներին:


2012 թ.-ից Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագրում նշվել էր 21 թեմա, որոնց օրիգինալ վերջնաժամկետները 2005 թվականի հունվարին էր, որը բաց թողնվեց և շրջանը դեռ անավարտ է: Զարգացքղ երկրների կողմից պահանջած արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը,պահպանողականության պահպանումը գյուղատնտեսության սուբսիդներում մնացին գլխավոր խոչընդոտները: Այս փակուղին անհնարին դարձրեց սկսել նոր ԱՀԿ բանակցություններ Դոհայի Զարգացման շրջանից դուրս: Արդյունքում, կառավարությունների միջև աճեց երկկողմ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը: 2012 թ.-ի հուլիսից կային տարբեր բանակցային խմբեր ԱՀԿ համակարգում, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար, որոնք այդպես էլ մնացին օդում կախված վիճակում:



Գործառույթներ |


Ըստ վերլուծաբանների ԱՀԿ-ի բազմաթից գործառույթներից ամենակարևորներն են.


  • Վերահսկել կազմված համաձայնագրերի իրականացումը, կառավարումը և շահագործումը

  • Այն տրամադրում է բանակցությունների և վեճերի կարգավորման ֆորումեր

Ավելին, ԱՀԿ-ի պարտականությունների մեջ է մտնում վերանայել և տարածել ազգային առևտրի քաղաքականությունները և ապահովել առևտրային քաղաքականությունների կապակցվածությունն ու թափանցիկությունը` գլոբալ տնտեսական քաղաքականության վերհսկողության միջոցով: ԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկն է աջակցել ցածր եկամուտ ունեցող երկրներին,զարգացող երկրներին և հետամնաց երկրներին անցումային փուլում, հարմարեցնել ԱՀԿ կանոններին և կարգապահություններին տեխնիկական համգործակցության և դասընթացների միջոցով:



Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին |


Հայաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրեց դիմում վերջինիս անդամակցելու նպատակով։ 1993 թվականին ստեղծվեց աշխատանքային խումբ GATT-ում Ավստրալիայի դեսպան Դոն Քենյոնի նախագահությամբ։ Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվեց ԱՀԿ-ի, 1995 թվականին Հայաստանը նորից դիմում ներկայացրեց արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար։


1995 թվականի սկզբին ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը, որը նկարագրում է ՀՀ տնտեսական վիճակը, իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև գործող օրենսդրական համակարգը։ Հուշագրի ներկայացումից հետո 3 ամսվա ընթացքում ԱՀԿ անդամ պետություններից ստացվել է մոտ 350 հարց՝ տնտեսության տարբեր ոլորտների կանոնակարգման մանրամասների տրամադրման պահանջով։ 1995-ի վերջին հարցերի գրավոր պատասխանները, ինչպես նաև ԱՀԿ կազմած նոր ֆորմատին համապատասխան լրացուցիչ հուշագիրը ներկայացվել է ԱՀԿ Քարտուղարություն։


1996-2000 թվականների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի 5 հանդիպումներ, ինչպես նաև պարբերաբար անց են կացվել երկկողմ բանակցություններ ԱՀԿ անդամակցող 14 երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա, Հնդկաստան, Ուրուգվայ, Մեքսիկա, Բուլղարիա, Կուբա, Լեհաստան)։


Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը 1992 թ. Հայաստանը դիմել է Մաքսերի և Առևտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ 1993 թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993 թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ։ 1994 թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը։ Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 1995 թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար։ 1995 թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը։ 1996 թ. հունվարի 23-24-ը Ժնևում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը։ 2002 թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին և փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին։ 2002 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը։ 2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը։ Աշխատանքային խմբի պաշտոնական հանդիպումները Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996 թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 23-24-ը, 1997 թ. մայիսի 14-ին, 1999 թ. հունիսի 24-ին և 2002 թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ։ ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. N173-Ն որոշման՝ ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն և 2005 թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ՀՀ վարչապետի 2005 թ. մարտի 30-ի N206-Ա որոշում)։



Ծանոթագրություններ |




  1. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000260592



  2. http://www.nber.org/reporter/winter00/krueger.html


  3. World Trade Organization – UNDERSTANDING THE WTO: BASICS


  4. Understanding the WTO Handbook at WTO official website. (Note that the document's printed folio numbers do not match the pdf page numbers.)


  5. Malanczuk, P. (1999)։ «International Organisations and Space Law: World Trade Organization»։ Encyclopædia Britannica 442։ էջ 305։ Bibcode:1999ESASP.442..305M 


  6. Understanding the WTO: The Doha Agenda


  7. The Challenges to the World Trade Organization: It’s All About Legitimacy THE BROOKINGS INSTITUTION, Policy Paper 2011-04


  8. GROUPS IN THE WTO Updated 1 July 2013


  9. Bourcier Nicolas (21 May 2013)։ «Roberto Azevedo's WTO appointment gives Brazil a seat at the top table»։ Guardian Weekly։ Վերցված է 2 September 2013 


  10. «Roberto Azevêdo takes over»։ WTO official website։ 1 September 2013։ Վերցված է 2 September 2013 


  11. «Overview of the WTO Secretariat»։ WTO official website։ Վերցված է 2 September 2013 


  12. Ninth WTO Ministerial Conference | WTO – MC9 Archived 1 December 2013 at the Wayback Machine.


  13. BBC News – WTO agrees global trade deal worth $1tn


  14. https://www.wto.org/english/news_e/news17_e/trip_23jan17_e.htm


  15. P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 80


  16. Palmeter-Mavroidis, Dispute Settlement, 2


  17. Fergusson Ian F. (9 May 2007)։ «The World Trade Organization: Background and Issues» (PDF)։ Congressional Research Service։ էջ 4։ Վերցված է 15 August 2008 


  18. It was contemplated that the GATT would be applied for several years until the ITO came into force. However, since the ITO was never brought into being, the GATT gradually became the focus for international governmental cooperation on trade matters with economist Nicholas Halford overseeing the implementation of GATT in members policies. (P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 81; J.H. Jackson, Managing the Trading System, 134).


  19. The GATT Years: from Havana to Marrakesh, WTO official site


  20. Footer, M. E. Analysis of the World Trade Organization, 17


  21. P. Gallagher, The First Ten Years of the WTO, 4


  22. The Uruguay Round, WTO official site



Արտաքին հղումներ |



Wikiquote-logo-hy.svg


Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Առևտրի համաշխարհային կազմակերպություն հոդվածին



  • www.wto.org Առևտրի համաշխարհային կազմակերպություն պաշտոնական կայք

  • Ծառայություններ ԱՀԿ համաձայնագրերի դրույթների մեկնաբանման վերաբերյալ




  • Official WTO homepage

    • «WTO 10th Anniversary»  (1.40 MB) – Highlights of the first decade, Annual Report 2005 pp. 116–66

    • Glossary of terms – a guide to 'WTO-speak'



  • International Trade Centre – joint UN/WTO agency




Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Առևտրի_համաշխարհային_կազմակերպություն&oldid=6204128» էջից










Նավարկման ցանկ



























(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"1.100","walltime":"1.325","ppvisitednodes":"value":1784,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":55737,"limit":2097152,"templateargumentsize":"value":587,"limit":2097152,"expansiondepth":"value":10,"limit":40,"expensivefunctioncount":"value":38,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":14327,"limit":5000000,"entityaccesscount":"value":36,"limit":400,"timingprofile":["100.00% 1219.536 1 -total"," 74.87% 913.066 1 Կաղապար:Տեղեկաքարտ_Կազմակերպություն"," 73.75% 899.434 1 Կաղապար:Տեղեկաքարտ"," 63.39% 773.063 24 Կաղապար:Wikidata"," 12.06% 147.066 1 Կաղապար:Արտաքին_հղումներ"," 6.60% 80.550 1 Կաղապար:Ծանցանկ"," 3.41% 41.565 1 Կաղապար:Commons_category"," 2.98% 36.383 1 Կաղապար:Քույրհղումներ"," 2.64% 32.162 1 Կաղապար:Wikidata/p856"," 2.21% 26.989 1 Կաղապար:Wikidata/p18"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"0.884","limit":"10.000","limitreport-memusage":"value":18220584,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1302","timestamp":"20190402085312","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u0531u057cu0587u057fu0580u056b u0570u0561u0574u0561u0577u056du0561u0580u0570u0561u0575u056bu0576 u056fu0561u0566u0574u0561u056fu0565u0580u057au0578u0582u0569u0575u0578u0582u0576","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BC%D6%87%D5%BF%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q7825","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q7825","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2008-12-27T21:52:14Z","dateModified":"2019-03-07T05:02:10Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/82/Fourth_Global_Review_of_Aid_for_Trade_1691_%289237986689%29.jpg"(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":144,"wgHostname":"mw1272"););

Popular posts from this blog

Ружовы пелікан Змест Знешні выгляд | Пашырэнне | Асаблівасці біялогіі | Літаратура | НавігацыяДагледжаная версіяправерана1 зменаДагледжаная версіяправерана1 змена/ 22697590 Сістэматыкана ВіківідахВыявына Вікісховішчы174693363011049382

ValueError: Error when checking input: expected conv2d_13_input to have shape (3, 150, 150) but got array with shape (150, 150, 3)2019 Community Moderator ElectionError when checking : expected dense_1_input to have shape (None, 5) but got array with shape (200, 1)Error 'Expected 2D array, got 1D array instead:'ValueError: Error when checking input: expected lstm_41_input to have 3 dimensions, but got array with shape (40000,100)ValueError: Error when checking target: expected dense_1 to have shape (7,) but got array with shape (1,)ValueError: Error when checking target: expected dense_2 to have shape (1,) but got array with shape (0,)Keras exception: ValueError: Error when checking input: expected conv2d_1_input to have shape (150, 150, 3) but got array with shape (256, 256, 3)Steps taking too long to completewhen checking input: expected dense_1_input to have shape (13328,) but got array with shape (317,)ValueError: Error when checking target: expected dense_3 to have shape (None, 1) but got array with shape (7715, 40000)Keras exception: Error when checking input: expected dense_input to have shape (2,) but got array with shape (1,)

Illegal assignment from SObject to ContactFetching String, Id from Map - Illegal Assignment Id to Field / ObjectError: Compile Error: Illegal assignment from String to BooleanError: List has no rows for assignment to SObjectError on Test Class - System.QueryException: List has no rows for assignment to SObjectRemote action problemDML requires SObject or SObject list type error“Illegal assignment from List to List”Test Class Fail: Batch Class: System.QueryException: List has no rows for assignment to SObjectMapping to a user'List has no rows for assignment to SObject' Mystery